ԵՄ-ն նոյեմբերի 1-ից բոլոր ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում՝ Չինաստանից էժան ներմուծման հոսքի պատճառով

ԵՄ-ն նոյեմբերի 1-ից բոլոր ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում՝ Չինաստանից էժան ներմուծման հոսքի պատճառով

Մաքսային ձևակերպում21:37 | նոյեմբերի 1, 2026ԵՄ-ն նոյեմբերի 1-ից բոլոր ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում՝ Չինաստանից էժան ներմուծման հոսքի պատճառով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԵՄ-ն նոյեմբերի 1-ից բոլոր ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում՝ Չինաստանից էժան ներմուծման հոսքի պատճառով<!—>

]—>

Կիրակի օրվանից Եվրամիությունը սկսում է 2 եվրո վճար գանձել ԵՄ շուկա մուտք գործող բոլոր ծանրոցների համար՝ Չինաստանից էժան ներմուծման կտրուկ աճի ֆոնին, հայտնում է Euronews-ը։

Նոր միջոցառման նպատակն է ծածկել եվրոպական մաքսային ծառայությունների՝ առաքանիների աճող քանակի մշակման և վերահսկման ծախսերը։

Վճարն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ից և տարածվելու է բոլոր ծանրոցների վրա՝ անկախ դրանց արժեքից։ Այն վճարելու են առևտրային հարթակները, վաճառողները կամ փոխադրողները, իսկ գանձելու են ԵՄ անդամ պետությունները։ Մուտքերի 75%-ը կուղղվի Եվրամիության բյուջե, իսկ մնացած 25%-ը կմնա միության երկրներին։

Նոր վճարը գանձվելու է ի լրումն հուլիսից գործող՝ 150 եվրոյից պակաս արժողությամբ փոքր ծանրոցների համար սահմանված 3 եվրո մաքսատուրքի։ Այս միջոցառումը ժամանակավոր բնույթ ունի և կպահպանվի մինչև 2028 թվականը, երբ պետք է գործարկվի մաքսային ձևակերպումների նոր ՏՏ համակարգը։

Եվրամիությունը խստացնում է կանոնները չինական առցանց հարթակներից, այդ թվում՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից մատակարարումների սրընթաց աճի ֆոնին։ 2024 թվականին ԵՄ մուտք գործող փոքր ծանրոցների 91%-ը բաժին էր ընկնում Չինաստանին։ Եվրահանձնաժողովի տվյալներով, միության շուկա օրական մուտք է գործում մոտ 5 միլիոն նման առաքանի՝ լուրջ մրցակցություն ստեղծելով եվրոպական մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների համար։

Հուլիսին սահմանված մաքսատուրքն արդեն հանգեցրել է ներմուծման զգալի կրճատման. հուլիսից սեպտեմբեր ԵՄ մուտք գործած փոքր ծանրոցների թիվը նվազել է 60%-ով։ Սակայն դրանց ծավալը շարունակում է բարձր մնալ։

Բրյուսելը նաև ուժեղացնում է պայքարը ԵՄ նորմերը խախտող ապրանքների դեմ։ Սեպտեմբերին Եվրահանձնաժողովն առաջարկել է պարտավորեցնել ԵՄ-ում գործող տնտեսվարողին իրավական պատասխանատվություն կրել ներմուծվող արտադրանքի՝ միության պահանջներին անհամապատասխանության համար։ Մայիսին Եվրահանձնաժողովը Temu-ին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ վտանգավոր մանկական խաղալիքների և անսարք լիցքավորիչների հետ կապված թերացումների համար։ Shein-ի նկատմամբ հետաքննություն է ընթանում արգելված արտադրանքի վաճառքի առնչությամբ։

Հասանելի է

русский

Թեմա

Մաքսային ձևակերպումԷլեկտրոնային առևտուրՏնտեսություն

Կազմակերպություն

Եվրոպական միություն

Աղբյուրը՝ NEWS.am