Bloomberg. Բոլսոնարուի՝ ԱՄՆ մեկնելը բարդացրել է երկրում պառակտումը հաղթահարելու Բրազիլիայի նախագահի փորձերը

Bloomberg. Բոլսոնարուի՝ ԱՄՆ մեկնելը բարդացրել է երկրում պառակտումը հաղթահարելու Բրազիլիայի նախագահի փորձերը

Բրազիլիա21:22 | նոյեմբերի 1, 2026Bloomberg. Բոլսոնարուի՝ ԱՄՆ մեկնելը բարդացրել է երկրում պառակտումը հաղթահարելու Բրազիլիայի նախագահի փորձերը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Bloomberg. Բոլսոնարուի՝ ԱՄՆ մեկնելը բարդացրել է երկրում պառակտումը հաղթահարելու Բրազիլիայի նախագահի փորձերը<!—>

]—>

Նախագահական ընտրություններում պարտությունից հետո Ֆլավիու Բոլսոնարուի՝ ԱՄՆ մեկնելը դժվար կացության մեջ է դրել նրա համախոհներին և դժգոհություն առաջացրել Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կառավարությունում, գրում է Bloomberg գործակալությունը։

Մինչ պահպանողական քաղաքական գործիչները փորձում էին պարզել սենատորի գտնվելու վայրը, Բրազիլիայի իշխանությունները քաղաքական բևեռացումը հաղթահարելու իրենց փորձերում բախվեցին նոր բարդությունների։

Երեքշաբթի սենատորը կապի դուրս չէր գալիս այն բանից հետո, երբ չէր կատարել անձնագրերը հանձնելու մասին Դաշնային ոստիկանության պահանջը։ Հանձնարարականը կապված էր մտավախությունների հետ, որ նրա նկատմամբ իրականացվող հետաքննությունների պայմաններում նա կարող է լքել երկիրը։

Ոստիկանությունը նրա մեկնելու մասին պաշտոնական տվյալներ չուներ, իսկ նրա մի քանի համախոհներ Bloomberg-ին հայտնել են, որ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։

Իրավիճակին ծանոթ աղբյուրների տվյալներով, Գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորաիսի որոշումը դժգոհություն է առաջացրել ոչ միայն Լուլայի կառավարությունում, այլև հենց դատարանի որոշ անդամների շրջանում։ Նախագահի վարչակազմը ցանկանում էր կենտրոնանալ լարվածության նվազեցման և պառակտման հաղթահարման վրա, որն ավելի էր խորացել Լուլայի և Բոլսոնարու ընտանիքի ներկայացուցիչների միջև մի քանի հաջորդական ընտրարշավների ընթացքում։ Կառավարությունում կարծում էին, որ դատավորի գործողությունները հակասում են այդ նպատակին։

Պարտված թեկնածայի նկատմամբ ճնշումն ավելի է մեծացել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանի դատավոր Ֆլավիու Դինուն հանձնարարել է հետաքննություն սկսել Բոլսոնարուի նախագահական ընտրարշավի հնարավոր ապօրինի օտարերկրյա ֆինանսավորման առնչությամբ։

Մասնավորապես, խոսքը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ կապված խմբի մասին էր։ Դատավորն ընդգծել է, որ հետաքննություն սկսելու հանձնարարականն ինքնին չի նշանակում, թե ապօրինի ֆինանսավորում տեղի է ունեցել։

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Բոլսոնարու ընտանիքի դաշնակիցը, կրկին հայտարարել է Բրազիլիայի ընտրություններում իբր տեղի ունեցած խախտումների մասին։ Ինքը՝ Ֆլավիու Բոլսոնարուն, ավելի վաղ մտադիր էր հասնել քվեարկության արդյունքների չեղարկմանը՝ վկայակոչելով քվեարկության ժամանակը երկարաձգելու մասին Գերագույն դատարանի որոշումը, սակայն հետո հրաժարվել էր այդ ծրագրից։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Բրազիլիա

Անձ

Դոնալդ ԹրամփԼուիս Ինասիու Լուլա դա ՍիլվաՖլավիո Բոլսոնարու

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am