Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա․ ԻՀՊԿ

Պատահարներ15:19 | հոկտեմբերի 29, 2026Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա․ ԻՀՊԿ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա՝ չնայած նեղուցն ականազերծելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարություններին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցի՝ Իրանի կողմից արգելված հարավային երթուղով անցնելիս երեք կարգազանց լցանավ է պայթել ականների վրա և հրդեհվել»,- ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Իրանցի զինվորականները նշել են, որ բոլոր լցանավերն անջատել էին ռադիոլոկացիոն և նավիգացիոն համակարգերը և անտեսել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նախազգուշացումները։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունից հայտարարել էին, որ ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցում նավագնացության հիմնական երթուղիները, և ջրային տարածքով արդեն հազարավոր նավեր են անցել։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Կազմակերպություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Աղբյուրը՝ NEWS.am
