ԱԺ–ում ծեծկռտուքից հետո ՔՊ խմբակցությունը փակ նիստ է հրավիրել

ԱԺ–ում ծեծկռտուքից հետո ՔՊ խմբակցությունը փակ նիստ է հրավիրել

Քաղաքացիական պայմանագիր11:50 | հոկտեմբերի 29, 2026ԱԺ–ում ծեծկռտուքից հետո ՔՊ խմբակցությունը փակ նիստ է հրավիրել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱԺ–ում ծեծկռտուքից հետո ՔՊ խմբակցությունը փակ նիստ է հրավիրել<!—>

]—>

Ազգային ժողովի նիստերի դահլիճում քիչ առաջ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի դահլիճում իսկական ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ամեն ինչ սկսվեց ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից, որտեղ նա ասաց. «Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փորձում բացել մեր երկրում. Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»։ Դրանից հետո տեղից սկսեց ինչ–որ բան բղավել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Չախոյանն արձագանքեց. «Արա»–ն ոտքիցդ գլուխ ես»:

Իրավիճակը էլ ավելի լարվեց, երբ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը հրեց Տարոն Չախոյանին, վերջինս էլ սկսեց հարվածել Դավթյանին։ Դրանից հետո իսկական ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջը։ Արդեն անհասկանալի էր, թե ով ում է հարվածում։ Բազմաթիվ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։

Ի վերջո Ռուբեն Ռուբինյանը ստիպված էր ընդմիջում հայտարարել։ Նա ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։

Լարված իրավիճակը շարունակվեց նաև միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։


Կազմակերպություն

Քաղաքացիական պայմանագիրԱզգային ժողովՈւժեղ Հայաստան

Թեմա

ՊատահարներՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am