Ինչպես է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը շշով հարվածում ընդդիմադիր պատգամավորին (վիդեո)

Պատահարներ13:22 | հոկտեմբերի 29, 2026Ինչպես է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը շշով հարվածում ընդդիմադիր պատգամավորին (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ազգային ժողովի դահլիճում այսօր՝ հոկտեմբերի 29–ին, տեղի ունեցած ծեծկռտուքի ինչ–որ պահի ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը շիշը շպրտեց ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ Իսկ արդեն միջանցքում բղավեց. «Ես քո ոտերն առանձին եմ ջարդելու»։
Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց ագրեսիվ են պահում. իշխանությունը շահագրգռված չի որևիցե պարագայում նման տեսարաններով, որովհետև միշտ պատասխանատվությունը և հարցադրումները իշխանությանն են ուղղված լինում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։
Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։
Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
