Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան։
Հիշեցնենք, որ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա 2 ամսով կալանավորվել է։
Աղբյուր՝ 24News.am
