Wildberries հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում

Wildberries մարկետփլեյսի հավելվածն այլևս հասանելի չէ ամերիկյան App Store-ում։ Միևնույն ժամանակ այն շարունակում է հասանելի մնալ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի App Store-ում, գրում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։
ԱՄՆ տարածաշրջանով Apple ID օգտագործող օգտատերերն այլևս չեն կարող հավելվածը նորից ներբեռնել ամերիկյան App Store-ից։ Սակայն այն օգտատերերի սարքերում, որոնց մոտ Wildberries-ն արդեն տեղադրված է, հավելվածը շարունակում է աշխատել։
Ավելի վաղ Wildberries-ի հետ փոխկապակցված WB Bank-ը հայտնվել էր Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում, ինչից հետո ռուսական տեխնոլոգիական լրատվամիջոցները հայտնել էին App Store-ից Wildberries-ի հնարավոր հեռացման ռիսկի մասին։
Աղբյուր՝ 24News.am
