Տաք գլխով որոշումը Փաշինյանի համար փորձանք դարձավ, դուրս ենք մղվում համաշխարհային առևտրից

Տաք գլխով որոշումը Փաշինյանի համար փորձանք դարձավ, դուրս ենք մղվում համաշխարհային առևտրից

Ալիևը ստարտ տվել է TRIPP -ի աշխատանքներին, նա ո՞վ է, որ ՀՀ տարածքում որոշի, թե էլեկտրահաղորդման գծերը որտեղ դրվեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։

Նրա համոզմամբ՝ TRIPP նախագիծը հավելվածներ ունի, որոնք հանրությանը չեն ներկայացնում, ժամանակ առ ժամանակ Ալիևն է խոսում, որոշ դրվագներ ներկայացնում։

Խոսելով ՌԴ ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներից՝ բանախոսը նկատեց, որ Փաշինյանի տաք գլխով որոշումները փորձանք դարձան, հիմա իրավիճակը չի կարողանում փոխել․
«ՌԴ-ի հետ համաձայնության գալու երկու փորձ արդեն ձախողվել է, հնարավոր է սահմանափակումները ավելանան։ 90-ականներին ենք վերադառնալու, տնտեսությունը լուրջ խնդիրներ է ունենալու, դուրս ենք մղվում համաշխարհային առևտրից, մեր տեղը գրավելու են Ղազախստանը, Վրաստանը, Ադրբեջանը»։

Աղբյուր՝ 24News.am