Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանն ո՞վ են, որ ինձ իշխանություն տան կամ չտան․ Փաշինյան

screenshot-2025-02-12-201203-770x_

Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանն ո՞վ են, որ ինձ իշխանություն տան կամ չտան։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը

«Ով են իրենք ընդհանրապես, որ Հայատանում իշխանության ճակատագիր որոշեն։ Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը, ժողովուրդն է դա որոշել։ Սեյրան Օհանյանը հարցնում է՝ ընդունել եք, իբր հանձնում-ընդունում արել եք, ասել եմ իմ ընդունելու ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն թոշակառու է եղել, ես իրենից ընդունելու  բան չեմ ունեցել, Կարեն Կարապետյանն է եղել վարչապետի պարտականությունները կատարողը» ,- ասել է նա։