Ֆրանսիայում քիմիական գործարանում խոշոր հրդեհից հետո թունավոր ամպը ծածկել է մի քանի քաղաք

Ֆրանսիայում քիմիական գործարանում բռնկված խոշոր հրդեհից հետո մի քանի քաղաքներ հայտնվել են թունավոր ամպի ազդեցության գոտում։
Մոտ 30 հազար բնակչի խորհուրդ է տրվել չլքել իրենց տները, չբացել պատուհաններն ու դռները՝ թունավորման վտանգի պատճառով։
Հրդեհի պատճառները, ինչպես նաև գործարանում պահվող նյութերի բաղադրությունը ներկայումս ճշտվում են։
Աղբյուր՝ 24News.am
