Ղրղզստանում հրդեհ է բռնկվել Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի շենքում

Ղրղզստանում հրդեհ է բռնկվել Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի շենքում

Օգոստոսի 2-ին Ղրղզստանի Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի շենքի ճաշարանի և մարզասրահի ձեղնահարկում հրդեհ է բռնկվել, որտեղ ներկայումս իրականացվում են լայնածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ, հայտնում են ՊՄԾ-ից։

Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել հրշեջ-փրկարարական հաշվարկները։ Հրդեհը մեկուսացվել և մարվել է։

Հրդեհի հետևանքով վնասվել է ճաշարանի և մարզասրահի ձեղնահարկի տանիքը։ Պետական մաքսային ծառայության կենտրոնական ապարատի հիմնական շենքը չի տուժել։ Աշխատանքային տարածքներն ու փաստաթղթերի արխիվը հրդեհից չեն վնասվել։

Հրդեհի առաջացման պատճառը ներկայում պարզվում է իրավասու մարմինների կողմից։

Աղբյուր՝ 24News.am