Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին

«Խնդիրը երբեք միայն մեկ կոնկրետ առաջարկի մեջ չի եղել։ Գլխավոր խնդիրը կառավարման մոդելն է, որն իշխանությունը կենտրոնացնում է մեկ մարդու ձեռքում, թուլացնում է զսպումների ու հակակշիռների համակարգը և սահմանափակում նրանց ազդեցությունը, ում վրա անմիջականորեն անդրադառնում են ընդունված որոշումները։
Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Ջանի Ինֆանտինոն չպետք է շարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն։ Համաշխարհային ֆուտբոլին նոր ղեկավարություն է պետք, որը կկարողանա արդիականացնել կառավարման համակարգը, վերականգնել վստահությունը կազմակերպության նկատմամբ և ապագա որոշումները կայացնել գործընթացի բոլոր մասնակիցների հետ համատեղ՝ նախապես գնահատելով դրանց սպորտային, տնտեսական և սոցիալական հետևանքները, այլ ոչ թե պարտադրելով դրանք միակողմանի կարգով։
Մեկ առաջարկի հետկանչումը չի ջնջում այն ամենը, ինչ տեղի է ունեցել նախկինում։ Սա ընդամենը այսբերգի գագաթն է»,- եզրափակել է Խավիեր Տեբասը։
Աղբյուր՝ 24News.am
