cropped-cropped-IMG_3536.png

Հրազդանում սպանվածը տաքսու վարորդ էր

snimok_159-770x_

Այսօր հայտնել էինք, որ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ  «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա մի բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։

168.am-ի հրազդանյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, սպանվածը տաքսիստ է, և սպանությամբ ավարտված վիճաբանությունը ծագել է ուղեվարձը չվճարելու շուրջ։

Մեր աղբյուրները նաև շեշտեցին` սպանված արցախցին բռնի տեղահանված չէ։ Հայաստանում է ապրում արդեն 6 տարուց ավելի։