Խուդաթյանը և AMEA Power-ի նախագահը քննարկել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցությունը

Դավիթ Խուդաթյան15:31 | նոյեմբերի 3, 2026Խուդաթյանը և AMEA Power-ի նախագահը քննարկել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Աբու Դաբիում ընթացող ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիր և նախագահ Հուսեյն Ալ Նուեյսի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ էներգիայի կուտակման համակարգերի (BESS) ներդրման ոլորտում ընկերության հնարավոր ներգրավվածության և Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցերը։
Կարևորել եմ վերականգնվող էներգետիկայի ոլորտում «AMEA Power»-ի միջազգային փորձն ու տեխնոլոգիական ներուժը՝ ընդգծելով, որ էներգիայի կուտակման համակարգերի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման, համակարգի ճկունության բարձրացման և էներգամատակարարման կայունության ապահովման տեսանկյունից։
Իր հերթին Հուսեյն Ալ Նուեյսը հետաքրքրություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության խորացման և հանրապետությունում կայուն էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու հարցում:
Գործընկերոջ հետ պայմանավորվել ենք աշխատանքային քննարկումները շարունակել ընդլայնված մասնագիտական կազմով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
Անձ
Թեմա
Էներգիայի պահեստավորումՎերականգնվող էներգիա
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
