OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարարին՝ ազգային անվտանգության ոլորտում ԱԲ զարգացնելու նպատակով

OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարարին՝ ազգային անվտանգության ոլորտում ԱԲ զարգացնելու նպատակով

Արհեստական բանականություն15:26 | նոյեմբերի 3, 2026OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարարին՝ ազգային անվտանգության ոլորտում ԱԲ զարգացնելու նպատակով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարարին՝ ազգային անվտանգության ոլորտում ԱԲ զարգացնելու նպատակով<!—>

]—>

Ամերիկյան OpenAI ընկերությունը ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին նախարար Դենիել Դրիսկոլին նշանակել է ազգային անվտանգության արդիականացման հարցերով ավագ խորհրդական։ Այս մասին նշվում է նոյեմբերի 2-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ես միանում եմ OpenAI-ին՝ օգնելու Միացյալ Նահանգներին և մեր դաշնակիցներին պատասխանատու կերպով կիրառել այս տեխնոլոգիան (արհեստական բանականությունը)՝ ի շահ նրանց, ովքեր ապահովում են մեր անվտանգությունը», — հայտարարության մեջ մեջբերվում են Դրիսկոլի խոսքերը։

Նոր պաշտոնում Դրիսկոլը համագործակցելու է OpenAI-ի ղեկավարության և ընկերության արտաքին գործընկերների հետ։ Նա խորհրդատվություն է տրամադրելու ազգային անվտանգության և կիբերանվտանգության ամրապնդման նպատակով արհեստական բանականության (ԱԲ) առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցերով, այդ թվում՝ Վաշինգտոնի դաշնակիցների հետ համագործակցության շրջանակում։

Ընկերությունն ընդգծել է, որ ազգային անվտանգության արդիականացման հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը հատուկ է ստեղծվել։ Դրիսկոլի աշխատանքի ուղղություններից մեկը լինելու է ԱԲ մշակողներին աջակցելը՝ ազգային անվտանգության համար պատասխանատու կառույցների գործնական կարիքներն ուսումնասիրելու հարցում։

Նախկին նախարարը նաև խորհրդատվություն է տրամադրելու պետական մարմինների, արդյունաբերական հատվածի և գիտական հանրության ներկայացուցիչներին։ Այս աշխատանքն ուղղված է տեխնոլոգիական արդիականացման և արհեստական բանականության զարգացման նախաձեռնությունների իրականացմանը՝ հաշվի առնելով ԱԲ-ի պատասխանատու օգտագործման սկզբունքները։

Հասանելի է

русский

Թեմա

Արհեստական բանականությունԿիբեռանվտանգությունՊաշտպանություն

Կազմակերպություն

OpenAI

Աղբյուրը՝ NEWS.am