Թրամփը շուտով պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա
![photo-5275970730607112179-y-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/photo-5275970730607112179-y-770x_.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի՝ մոտ ժամանակներս երկիր այցելելու հրավերը: Այս մասին ասվում է Սպիտակ տանը նրանց բանակցությունների արդյունքներով ուրբաթ օրը հրապարակված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Թրամփն ընդունել է վարչապետ Իշիբայի հրավերը՝ մոտ ապագայում պաշտոնական այց կատարել Ճապոնիա»,- ասվում է փաստաթղթում։