Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
![photo-5276098007667960424-y-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/02/photo-5276098007667960424-y-770x_.jpg)
Խուլիգանություն և գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին:
Քննչական կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ դեպքն արձանագրվել էր երեկ ուշ երեկոյան, որից հետո Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքում հանդես էր եկել հասարակական կարգը պահպանելու և տրանսպորտում պատշաճ վարք դրսևորելու՝ ուղևորներին ուղղված հորդորով: