Գերմանիայի կառավարությունը հայտնել է 2022 թվականից ի վեր Կիևին ցուցաբերված ռшզմական օգնության ծավալը

000-69fz7he-1771850866285-770x_

2022 թվականի փետրվարից ի վեր Գերմանիան Ուկրաինային տրամադրել է 55 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն և 39 միլիարդ եվրոյի քաղաքացիական աջակցություն, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆան Կոռնելիուսը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Գերմանիայի կառավարությունը հատկացրել է մոտ 39 միլիարդ եվրո քաղաքացիական աջակցության և 55 միլիարդ եվրո ռազմական օգնության համար: Այսպիսով, Գերմանիան այժմ հանդիսանում է խոշորագույն երկկողմ դոնորը թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական ոլորտներում»,- լրագրողներին ասել է Կոռնելիուսը:

Ավելի վաղ Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի հետազոտությունը ցույց էր տվել, որ Եվրոպան ստիպված է եղել գրեթե ամբողջությամբ իր վրա վերցնել Կիևի ֆինանսավորումը ԱՄՆ-ի աջակցության դադարեցումից հետո:

Եվրոպական ռազմական օգնությունն Ուկրաինային 2025 թվականին աճել է 67%-ով: Ընդ որում, 2025 թվականի աճը մեծապես ապահովվել է տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունների, մասնավորապես՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից: