Խոզի մսի համաշխարհային արտադրության աճը 2027 թվականին կդանդաղի. կանխատեսում

Գյուղատնտեսություն23:58 | նոյեմբերի 6, 2026Խոզի մսի համաշխարհային արտադրության աճը 2027 թվականին կդանդաղի. կանխատեսում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Խոզի մսի պահանջարկի նվազումը համաշխարհային շուկայի վերլուծաբաններին ստիպում է վերանայել 2027 թվականի արտադրության կանխատեսումները։ Դրա մասին ասվում է Rabobank-ի՝ համաշխարհային խոզաբուծության ոլորտին նվիրված եռամսյակային զեկույցում։ Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում ոլորտում ակնկալվում է ցածր եկամտաբերություն, ինչը կհանգեցնի հաջորդ տարվա արտադրության ընդլայնման ծրագրերի կրճատմանը։
Շահույթի մարժայի նվազում է նկատվում առանցքային շուկաներում, դրանց թվում՝ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Չինաստանում, հաղորդում է «Ագրոէքսպորտը»։ Գները տարբերվում են ըստ տարածաշրջանների, սակայն մեծ մասամբ մնում են նախորդ տարվա մակարդակից ցածր, քանի որ սպառողական պահանջարկը չի արդարացնում սպասումները, ասվում է զեկույցում։ Rabobank-ում նշել են, որ շահութաբերության նվազումը կարող է արագացնել ոլորտի համախմբումը՝ բարձր ծախսեր ունեցող արտադրողներին ստիպելով կրճատել արտադրությունը կամ ընդհանրապես դուրս գալ շուկայից։
Հասանելի է
Թեմա
ԳյուղատնտեսությունՏնտեսությունՄիս
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
