Դանակահարություն` Սևանում. 1 հոգի մահացել է

image_750x_9WwtZvx8gJt3M

Այսօր կեսօրին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում: MediaHub-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել «Գարաժ» թաղամասում:

Ըստ մեր տեղեկությունների` վիճաբանությունն, ապա նաև դանակահարությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով:
Նշենք, որ ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունները` նշելով, որ դանակահարություն է եղել, 2 հոգի ձերբակալվել է:

Հավելենք, որ մեր տեղեկություններով` դանակահարվածը մահացել է: Նա Տավուշի մարզից է: