Իրանի և Քաթարի ԱԳ նախարարները քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները

1404020209370389232643974-1771678451756-770x_

Իրանի և Քաթարի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույցում անդրադարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում վերջին զարգացումներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Նախարարները քննարկել են Իրանի միջուկային հարցով անուղղակի բանակցությունների ընթացքը, որի վերջին փուլն անցկացվել է փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ:

Զրուցակիցները կարևորել են խորհրդակցությունների և փոխգործակցության շարունակությունը՝ ուղղված դիվանագիտական ջանքերի առաջմղմանը տարածաշրջանային համագործակցության շրջանակում: