Հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանը մամուլի խոսնակ է նշանակվել
Հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանը նշանակվել է քաղաքապետի մամուլի քարտուղար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
«Հարգելի գործընկերներ, ես միացել եմ քաղաքապետարանի թիմին, ինձ վստահել են Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի գործը։ Հուսամ՝ լավ կաշխատենք»։
