Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական հրամանագրից։
Ըստ այդ հրամանագրի` հայկական պատվիրակությունը բաղկացած է 11 մարդուց` նրանք պատգամավորներ են և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիներ.
Ալեն Սիմոնյան – Ազգային ժողովի նախագահ
Սիսակ Գաբրիելյան – ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վաղարշակ Հակոբյան – ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հասմիկ Հակոբյան – Ազգային ժողովի պատգամավոր
Աշխեն Հայրապետյան – Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Տիգրան Սեյրանյան – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր Մխիթարյան – ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մովսես Հարությունյան – Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Էդուարդ Կարապետյան – ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (փետրվարի 2–7-ը)
Դավիթ Հակոբյան – ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր Քալաշյան – նույն վարչության հեռուստաօպերատոր։
