Մհեր Գրիգորյանը ԵՆԲ պատվիրակության հետ քննարկել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող աշխատանքները և Խաղաղության խաչմերուկ նախագիծը

photo-2026-02-03-18-05-48-1770127868690-770x_

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ։

Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, և այդ համատեքստում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ մասնակցության համար: Կարևորվել է նաև ԵՆԲ համագործակցությունը տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրերի և հատկապես մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանում, որը նպաստում է երկրում ԵՄ լավագույն փորձի և բիզնես մշակույթի ներդրմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող աշխատանքներին և Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը: Երկուստեք կարևորվել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ 2025 թվականին Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց ուղղությամբ արձանագրված հաջողությունները: