Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ

39358744-0-0-1023-575-2072x0-60-0-0-761e224ee2bfea573d2ec7e0f109a34b-1769670717132-770x_

ՀՀ-ում 2025 թ-ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Այսպիսով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, 2025 թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։

You may have missed