Քրդերը Էրբիլում Թուրքիայի հյուպատոսության դիմացի դրոշակաձողից պոկել են թուրքական դրոշը. «Քրդստանի ձայն»
Քրդերը Էրբիլում Թուրքիայի հյուպատոսության դիմացի դրոշակաձողից պոկել են թուրքական դրոշը, հաղորդում է «Քրդստանի ձայն» թելեգրամյան ալիքը։
Ալիքը միաժամանակ միջադեպի կադրեր է հրապարակել։
Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերը և տարբեր զինված խմբավորումներ ռազմական գործողություններ են սկսել երկրի քրդական բնակավայրերի դեմ։
