Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին

screenshot-2026-01-21-150112-1768993282275-770x_

Ռուսաստանը հավաքում և վերլուծում է օտարերկրյա զինատեսակների մասին տեղեկատվությունը, բայց նաև ակնկալում է պարզաբանում ԱՄՆ-ի կողմից «անհայտ զենքեր» ունենալու վերաբերյալ պնդումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ունենք համապատասխան ծառայություններ, որոնց խնդիրն է տվյալ հարցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունը: Նրանք անում են իրենց գործը: Բայց այս դեպքում, հավանաբար, դեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի: