Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չէր. Մոհսեն Ռեզաի

Իրան19:28 | նոյեմբերի 3, 2026Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չէր. Մոհսեն Ռեզաի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի կատարել Թեհրանի յոթ պայմանները։ Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ամերիկյան պատասխանը համոզիչ չէր, երեքշաբթի հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։
X սոցիալական ցանցում հրապարակման մեջ Ռեզաին նշել է, որ Վաշինգտոնը պետք է սպառիչ և միանշանակ պատասխան տա Իրանի բոլոր յոթ պայմաններին և կատարի դրանք։
«Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չէր»,- գրել է նա։
Ռեզաին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Թեհրանի առաջադրած պահանջներն ամբողջությամբ կատարելուց հետո։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Անձ
Թեմա
ՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններ
Աղբյուրը՝ NEWS.am
