Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար

Հայ-ռուսական հարաբերություններ19:43 | նոյեմբերի 3, 2026Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 3-ին հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Հանդիպման արդյունքներով հայ դիվանագետը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի «Համագործակցության համար» կրծքանշանով, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։
Գուրգեն Արսենյանը պարգևը ստացել է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։
Հասանելի է
Պատմություն
Հայ-ռուսական հարաբերություններ
Թեմա
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
