Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ Խամենեի
Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կուլ տալն է։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։
«Դա ամերիկյան ապստամբություն էր։ Ամերիկացիները ծրագրել են դա, աշխատել են դրա վրա։ Ամերիկայի նպատակը Իրանին կուլ տալն է: Դա չի վերաբերում ԱՄՆ ներկայիս նախագահին։ Սա ամերիկյան քաղաքականություն է»,-ասել է նա։
«Մենք երկիրը պատերազմի չենք տանի, բայց չենք հանդուրժի դրա ներսում հանցագործներին։
Ձերբակալվել են բողոքի ցույցերի և հանցավոր դիվերսիաների մեծ թվով առաջնորդներ և իրականացնողներ»,-ասել է Խամենեին՝ նշելով, որ իշխանությունները «կոտրել են ցուցարարների ողնաշարը»։
