Կոմունալ բաժնի աշխատակցի կողմից հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ Վեդիի համայնքապետարան

2026-01-12-19-16-02-1768230989544-770x_

Զանգվածային լրատվական միջոցներով տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ․ «Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս է գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։

«Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարող մնալ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Վափշէ չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք չէր լինի»,-ասել է նա։

Այս մասին հայտարարություն է տարածել Վեդիի համայնքապետարանը։

«Տեղեկացվում է, որ հրապարկման մեջ հիշատակված անձի (Գ.Ասատրյանի) կողմից հայտնված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, հրապարակման մեջ հիշատակված անձը ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվել է դեռևս 2025 թվականի մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

2026 թվականի տարեսկզբից մինչ օրս Գ.Ասատրյանը հաճախում է աշխատանքի, ստորագրել է հաճախումների հաշվառման մատյանում և այս պահի դրությամբ Գ.Ասատրյանի անաշխատունակության վիճակում գտնվելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ։

Միաժամանակ տեղեկացվում է, որ Վեդու համայնքապետարանում առկա են ապատեղեկատվությունը հերքող համապատասխան փաստաթղթերը, որոնք պարունակում են անձնական տվյալներ և շահագրգիռ անձանց կարող են տրամադրվել միայն Գ.Ասատրյանի համաձայնությամբ»,-ասված է հայտարարության մեջ։