Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու Եվրոպական խորհրդի որոշումը հաստատում է, որ ԵՄ-ում ռուսաֆnբներին Ուկրաինայում խաղաղություն պետք չէ. Զախարովա

10_pic_32ratio_1200x800_1200x800_34760.thumb

Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու Եվրոպական խորհրդի որոշումը հաստատում է, որ «ԵՄ-ում ռուսաֆոբներին Ուկրաինայում խաղաղություն պետք չէ», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան Եվրոպական խորհրդի կողմից Կիևի համար ռուսական ակտիվները փոխհատուցելու համար իր ենթադրյալ «իրավունքի» մասին հայտարարությունը որակել է որպես իրավական նիհիլիզմ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ առաջնորդները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ առաջիկա երկու տարիների ընթացքում, հաղորդում է FT-ն։

Վարկը կապահովվի ԵՄ ընդհանուր բյուջեի չօգտագործված միջոցներով, այլ ոչ թե Եվրոպայում արգելափակված ռուսական ակտիվներով։ Բրյուսելի գագաթնաժողովի մասնակիցների խոսքով՝ Ուկրաինան պարտավոր կլինի մարել վարկը Ռուսաստանի կողմից փոխհատուցումների վճարումից հետո։