Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը

642faf0162240-1-1765624239503-770x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը քննարկելու իր մտադրության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանը ուրբաթ օրը Աշխաբադում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Պուտինի հետ այս հանդիպումից հետո, Աստծո կամքով, մենք կքննարկենք (Ուկրաինայի համար – խմբ.) խաղաղության ծրագիրը և, եթե հնարավոր լինի, ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Խաղաղությունը հեռու չէ, մենք այն տեսնում ենք», – լրագրողներին ասել է Էրդողանն Աշգաբադից վերադառնալուց հետո։

Նա նշել է, որ Պուտինի հետ քննարկել է կարգավորման հասնելու ջանքերը, և Անկարան դրական է վերաբերվում Թրամփի նախաձեռնություններին։