Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տիտոգրադյան-Այվազովսկու փողոցների խաչմերուկում

l-0x0wh-786x458z-1-1765459484165-770x_

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Տիտոգրադյան–Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով: