ԱԳՆ գլխավոր քարտուղարը Հունաստանի Դելֆիի տնտեսական ֆորումի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և «ԹՐԻՓՓ ուղի» ծրագիրը

597851787-1266851862138975-2158595676421306315-n-1765467736080-770x_

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Դելֆիի տնտեսական ֆորումի նախագահ Սիմեոն Ծոմոկոսի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը և Սիմեոն Ծոմոկոսը ստորագրել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև համագործակցության հուշագիր, որը միտված է արդեն իսկ կայացած երկու միջազգային հարթակների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ առանձնանշելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ընձեռնվելիք տնտեսական հնարավորությունները: Այս համատեքստում Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագիրը: