Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

5222660-770x-1765386108957-770x_

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ընդգծելով, որ այցի նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը։

Նշվում է, որ Մասուդ Փեզեշքիանին ուղեկցում են Իրանի արտաքին գործերի, գյուղատնտեսության, արդարադատության, մշակույթի և իսլամական առաջնորդության, ինչպես նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարները։

Իրանական գործակալության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպելու է Ղազախստանի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ՝ քննարկելու առևտրի, տնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի, ինչպես նաև մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։

Նշվում է, որ կողմերի միջև նախատեսված է նաև համագործակցության մի շարք ուղղությունները խթանելուն միտված տարբեր համաձայնագրերի ստորագրում։