Խուլիգանության և շորթման մեղադրանքներով հետախուզվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

17960153-97-0-1520-1067-1920x0-80-0-0-20df29726579926236ca643d1cc6c118-1765268893412-770x_

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիմիրյազևի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության և շորթման մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։