Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա (տեսանյութ)

screenshot-5-1765270717838-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա:

Դեկտեմբերի 9-ին վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի տեղի գործարարների հետ։