Շենք-շինություններ են անօրինական ձևով սեփականաշնորհվել, դուք երկար ժամանակ այնտեղ բարձր պաշտոն եք զբաղեցրել, սա ոնց հասկանանք. Սուքիասյանը՝ Մկրտչյանին

1764772758-1764774325681-770x_

Թաղապետարանում, որ աշխատել եք, այդ տարիներին ի՞նչ իրավունքներ եք ունեցել: Թաղապետարանում այսօր քրեական գործեր կան, որոնք վերաբերում են անօրինականություններին: Այսօր կոռուպցիայի հետ կապված գիտեք, որ շենք-շինություններ անօրինական ձևով սեփականաշնորհվել են, դուք այնտեղ ինչ էիք անում այդ ժամանակ, կարող է ձեր իրավունքները շատ ավելի քիչ էր, բայց այդ համակարգը լավ գիտենք՝ ինչ է եղել, դուք էլ երկար ժամանակ այնտեղ բավականին բարձր պաշտոն եք զբաղեցրել, սա ոնց հասկանանք: ԱԺ նիստում դիմելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Վահե Մկրտչյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Մկրտչյանը նշեց. «Երիտասարդ տարիներին եմ աշխատել Կենտրոն թաղապետարանում՝ առաջին կարգի մասնագետից մինչև բաժնի պետի տեղակալ, զբաղվել եմ եկամուտների հավաքագրմամբ, չեմ առնչվել ձեր նշած երևույթների հետ»:

Սուքիասյանն էլ գնահատեց, որ եկամուտների հավաքագրումով է զբաղվել և նշեց. «Ինձ կարող եք ասել այն տարիներին, որ աշխատել եք՝ քանի տոկոս են հավաքվել եկամուտները»:

Վահե Մկրտչյանն էլ ասաց, որ շատ վաղուց է դա եղել, իսկ բաժնի առջև դրված պլանային ցուցանիշները ձգտել են հավաքագրել: