Նոր նշանակում Քննչական կոմիտեում

r3tm1jJeLicRtV4HmMDVQtHSuG7YBWkJVlvsFTXC

Լևոն Լևոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Լևոն Տիգրանի Լևոնյանի կենսագրությունը
Ծնվել է 1989 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն
2020-2025 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2017-2020 թ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության ավագ քննիչ,
2014-2017 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,
2012-2014 թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ,
IX-XI.2012 թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: