Թուրքիան կշարունակի իր ջանքերը՝ ռուս-ուկրաինական պատերшզմը դադարեցնելու համար. Էրդողան

1118007466-0-4-2948-1662-1920x0-80-0-0-71c6736874b55950b37739974c9a817d-1763989632665-770x_

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին, հաղորդում է ТАСС-ը։

«Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր», – ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի իր ջանքերը՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար՝ արդար և տևական խաղաղության հասնելու միջոցով։