Խոշոր չափերով խարդախության և հափշտակության համար հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

l-0x0wh-786x458z-1-1763988280193-770x_

Նոյեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Հայաստանի քաղաքացի, ազգությամբ հայ 28-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Երևան քաղաքի վարչության կողմից այս տարվա ապրիլից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով խարդախության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: