Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ․ Ֆիդան

c63c5a4e-05e9-4b28-87c2-79a4e910c054-1763479417126-770x_

Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է համերաշխության հիման վրա, այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում», – նշել է նա։

Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ։

«Հայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ և նպատակասլաց դիրքորոշում։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում, մենք առաջ ենք տանում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի վերաբերյալ», – ասել է նա։

Նախարարը նշել է, որ Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտու ստեղծմանը։