Վաշինգտոնն այսօր կբարձրացնի մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար։ Այս մասին նախօերին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը՝ նշելով, որ Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։

Սպիտակ տունը նշում է, որ այս քայլին է դիմում այն պատճառով, որ այդ  երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում ֆենտանիլ թմրանյութի ներմուծումը Միացյալ Նահանգներ կանխելու համար։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր մաքսատուրքերը կարող են ուժի մեջ մտնել արդեն այսօր։