Արմավիր քաղաքում բшխվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը կողաշրջվել է և բшխվել ծառին․ կա վիրшվոր

screenshot-2025-11-10-183041-1762785048253-770x_

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Թումանյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 68-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 53-ամյա Սոս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով ծառին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։