ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

544925007-1187465993410896-2340069799732926397-n-800x534-1757361114236-770x_

Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուհին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով ՊՀԾ տնօրենին նշանակման կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում պարենային անվտանգության և հումանիտար ոլորտի այլ խնդիրների հասցեագրման ջանքերում ՊՀԾ ծրագրերի կարևորությունը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել իրականացված աշխատանքների և գրանցված արդյունքների կապակցությամբ` կարևորելով ծրագրերի շարունակականության ապահովումը և նոր ուղղությունների նախանշումը:

Անդրադառնալով ՊՀԾ՝ 2026-2030թթ. համար Հայաստանի ռազմավարական ծրագրին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է առկա կարիքների և առաջնայնությունների հասցեագրման վրա հիմնված համապարփակ գործողությունների ծրագրի մշակումն ու իրականացումը:

You may have missed