Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան

photo-5301134222439869431-y-770x_

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:

Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Երևանյան երկխոսության» քննարկումներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել միջոցառման պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում.