Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել

Շրջակա միջավայր16:52 | նոյեմբերի 28, 2026Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 27-ին ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում նկատել են հրդեհի բռնկում։ Հրդեհը տարածվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառային տարածքներին հարակից հատվածում։
Մարզային վարչության Նոյեմբերյանի և Սևքարի տեղամասերի էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել կրակի տարածումը կանխելու և այն մարելու աշխատանքներին՝ թույլ չտալով, որ հրդեհը ներթափանցի անտառային տարածքներ։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, և այսօր՝ նոյեմբերի 28-ին, առավոտյան ժամը 08:00-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 2.5-3 հեկտար չոր խոտածածկ տարածք, ինչպես նաև տարածքում գտնվող չոր խոտի դեզերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
