«Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որն էլ հետո տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

image_750x_67d57fc34105e

Երեկ՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Գուսան Շերամի փողոցի թիվ 100 հասցեի դիմաց, «Ռուբեն» շինանյութի խանութի հարևանությամբ Երևանի բնակիչ 47-ամյա Հարություն Ս․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանզատել են պարեկները։

 

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։