Իտալիան չի մասնակցի Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելությանը

image_750x_67d57a061c050

Իտալիան չի նախատեսում Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելության մասնակցություն։ Այս մասին հայտնել է հանրապետության վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայությունը։

Մելոնին մասնակցել է մոտ 25 արևմտյան երկրների ղեկավարների տեսա-կոնֆերանսին՝ նվիրված Ուկրաինայի իրավիճակին, որը հրավիրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Վարչապետը հաստատել է, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատանքը եվրոպացի գործընկերների և ԱՄՆ-ի հետ՝ սահմանելու ուժեղ և արդյունավետ անվտանգության երաշխիքներ [Ուկրաինայի համար]: Նա նաև հաստատել է, որ երկրի մասնակցությունը հնարավոր ռազմական առաքելությանը տեղում չի նախատեսվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։